Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպեցին
Լյուքսեմբուրգում Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:
Հանդիպման ժամանակ քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները, ինչպես նաև դեկտեմբերի 1-2-ը կայանալիք ԵԱՀԿ նախարարների խորհրդին նախապատրաստվելու խնդիրները, որի ժամանակ ևս կշոշափվի Ղարաբաղի հարցը։
Հրապարակվել է Մինսկի խմբի պաշտոնական հայտարարությունը, ուր, ինչպես միշտ, շեշտվել է, որ այդ քննարկումներն ընթացել են կառուցողական սկզբունքով։
Հանդիպումների ժամանակ որոշվել է, որ նոյեմբերի սկզբին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Հայաստան և Ադրբեջան, որի ժամանակ բանակցություններ կընթանան հակամարտող կողմերի միջև՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու նպատակով։
Armar.am












