Գլխավոր » Լրահոս

Հարգանքի տուրք՝ Եռաբլուրում

Հոկտեմբեր 27, 2009թ. 11:35

Հայաստանյան քաղաքական վերնախավը այսօր առավոտյան այցելել է Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու տասը տարի առաջ տեղի ունեցած հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին։ Եռաբլուր են այցելել և սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին ու Եռաբլուրի մեծ հուշաքարին ծաղիկներ են դրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, նախարարներ, փոխնախարարներ և այլ պետական պաշտոնյաներ։

Եռաբլուրի այցից հետո ՀՀ նախագահը, ինչպես նաև նրան ուղեկցող պետական պաշտոնյաները մեկնեցին Ազգային Ժողով, որի բակում կմասնակցեն հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի բացմանը։

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն