Հոկտեմբերի 2-րդ կիրակին Զեյթունի օրն է
Հոկտեմբեր 27, 2009թ. 13:57
Այսօր Նոր Զեյթունում ապրում է ավելի քան 2 տասնյակ ընտանիք, որոնք պատմական Զեյթունից գաղթել են Մերձավոր Արեւելք` հիմնականում Հալեպ, այնուհետեւ բնակեցվել են Զեյթունում, եւ առ այսօր այդ ընտանիքներում պահպանում են հին Զեյթունի ավանդույթները:
Հիշեցնենք, որ 2012 թվականին լրանում է Զեյթունի ապստամբության 150-ամյակը: Այդ առիթով “Արծվաբույն Զեյթուն” հայրենակցական միությունը սկսել է իր քարոզարշավը` մեծ շուքով նշելով Զեյթունի օրը: Միության նախագահը պատվավոր հյուրերին պատվոգրեր է հանձնել:












