Գլխավոր » Լրահոս

«Նաիրի Հունանյանը բանտում է, իսկ մայրը` գժանոցում»

Հոկտեմբեր 27, 2009թ. 16:00

Մեր զրույցը` «Հոկտեմբերի 27-ի» դատական գործով Դեմիրճյանների շահերի պաշտպան, փաստաբան Աշոտ Սարգսյանի հետ։

-Պարոն Սարգսյան, հոկտեմբերի 27-ի ոճրագործության Դատն այսօր ավարտված համարո՞ւմ եք։

-Դատն, իհարկե, ավարտված է, եթե վճիռը կայացած է։ Բայց այդ գործում բաց հարցեր շատ մնացին։ Եվ՛ դատից հետո, և՛ անջատված մասի կարճումից հետո հիմնական մասը մինչև այսօր մնաց բաց։

Այսօրվա կամ ապագայի դրությամբ ի՞նչ քայլեր եք նախատեսում «բաց հարցերի» պատասխաններն ստանալու համար։

– Իմ կարծիքով, այն մարդիկ, ովքեր աշխատավարձ են ստանում իրենց աշխատանքի համար, խոսքը վերաբերում է իրավապահ մարմիններին, թող իրենց աշխատավարձը վաստակեն նրանով, որ այս գործով զբաղվեն։

Ձեր կարծիքով, հոկտեմբերի 27-ի իրական կազմակերպիչները վերջապես ե՞րբ կբացահայտվեն։

-Կազմակերպիչների բացահայտումն ընդամենը ցանկությունից է կախված։

Իսկ այն մարդիկ, ովքեր դրա հնարավորությունն ունեն, ավելի շուտ՝  կոչված են հենց դրա իրականացման համար, ցավոք, ցանկություն չունեն։

– Երբեմն լուրեր են շրջանառվում, թե Նաիրի Հունանյանը բանտում չէ…

-Չէ, դրանք անլուրջ խոսակցություններ են։ Նա բանտում է, մայրն էլ` գժանոցում։

Ճեպազրույցը՝ Գոհար Փիլթոյանի


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն