Գլխավոր » Լրահոս

Թուրքիան Իրանին մերձենալու ուղիներ է փնտրում

Հոկտեմբեր 27, 2009թ. 17:21

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Իրանում:

Էրդողանին առաջինը Իրանում ընդունել է նախագահի առաջին տեղակալ Մոհամադ Ռեզա Ռահիմին: Երկու պաշտոնյաների առանձնազրույցից հետո միայն Թուրքիայի վարչապետը հանդիպել է երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ: Ինչպես տեղեկացնում են թուրքական պաշտոնական լրատվամիջոցները, կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության, իրանա-պակիստանյան հարաբերություններում լարվածության թուլացման և Իրանի միջուկային ծրագրի հետ կապված խնդիրներ:

Էրդողանը հանդիպելու է նաև Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Խոմենեիի և խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանի հետ:

Թուրքիայի վարչապետը վերջին իր հարցազրույցներում ամեն կերպ փորձում է բարիդրացիական վերաբերմունք արտահայտել Իրանի նկատմամբ: Ըստ որոշ վերլուծաբանների, այսկերպ Անկարան փորձում է էլ ավելի մերձենալ Իրանի հետ: Էրդողանը նույնիսկ Իսլամաբադում հայտարարել է, թե թույլ չի տա, որ Իրանի ու Պակիստանի միջև հարաբերություններում առկա ճգնաժամը խորանա: Նա Իրանին որակել է որպես Թուրքիայի ընկեր և ընդգծել Արևմուտքի «ոչ օբյեկտիվ վերաբերմունքն» Իրանի կողմից իրականացվող միջուկային ուսումնասիրությունների նկատմամբ: Նրա որակմամբ, դա բացառապես խաղաղ բնույթ ունի:

Տեղեկացնենք, որ Իրանի ու Թուրքիայի միջև ներկայումս ապրանքաշրջանառությունը հասնում է 12 մլրդ դոլարի: Ավելին, նախատեսված է այն  հասցնել մինչև 20 մլրդ դոլարի:

Հետաքրքիր է, թե ԱՄՆ-ն ինչպե՞ս է վերաբերվում Թուրքիայի այս ձգտումներին:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն