Գլխավոր » Լրահոս

Տիգրան Թորոսյան. «Հայաստանը պետք է օր առաջ ճանաչի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը»

Հոկտեմբեր 27, 2009թ. 17:58

Torosyan1Armar.am-ի այն հարցին, թե ժամանակը չէ՞, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ԱԺ պատգամավոր Տիգրան Թորոսյանն ասաց. «Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը շատ կարևոր է, սակայն մինչ այդ Հայաստանի Հանրապետությունը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը: Թվում է, թե աբսուրդ է, բայց իրականում, այն, որ Հայաստանի Հանրապետությունն է ներկայացնում ԼՂՀ-ն` ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում, հակասում է ԼՂՀ ինքնորոշման իրավունքին:

Եթե Հայաստանը չի ուզում վնասել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրականացման գործընթացին, որի նպատակն է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը ոչ միայն Հայաստանի կողմից, այլև միջազգային հանրության, ապա Հայաստանը օր առաջ պետք է հայտարարի, որ Լեռնային Ղարաբաղը այլևս չի ցանկանում, որ իր փոխարեն որևէ այլ երկիր ԼՂՀ-ն ներկայացնի բանակցություններում: Սա է ամենակարևոր և ամենահրատապ քայլը, որ այսօր պետք է կատարի Հայաստանի Հանրապետությունը:

ArmAr.am


Թեգեր` , ,

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն