Վաղը ՀՀ ՊՆ-ում տեղի կունենա գրքի շնորհանդես
Հոկտեմբեր 27, 2009թ. 18:22
Ս.թ. հոկտեմբերի 28-ին` ժամը 12.00-ին, ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի կունենա Վարդան Գրիչենցի (Բաբկեն Վարդանյան) «Տարոն, տարոնականություն և հայոց բանակ» գրքի շնորհանդեսը:
Շնորհանդեսին կմասնակցեն ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը, ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչներ, արվեստի գործիչներ, հյուրեր:
Միջոցառումը լուսաբանել ցանկացող ԶԼՄ ներկայացուցիչների մուտքը ՀՀ ՊՆ վարչական համալիր` մինչև ժամը 11.50-ը:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն












