«Եթե դուք` թուրքերդ, կարծում եք, որ կարող եք Հայաստանին ինչ-որ բան պարտադրել, սխալվում եք»
«Մենք գործում ենք մեր սահմանադրության համաձայն և չենք կարող ճնշում գործադրել խորհրդարանի վրա` արձանագրությունների վավերացման նպատակով: Խորհրդարանում արձանագրությունների վավերացման համար մենք ցանկանում ենք ստեղծել քաղաքահոգեբանական հիմքեր: Այդ իսկ պատճառով խաղաղ կարգավորման գործում դրական տեղաշարժեր են անհրաժեշտ, քանի որ ադրբեջանական հողերի օկուպացիան դարձել է Թուրքիայի խնդիրը»,-Ալ-Ջազիրային տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:
«Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում առանց դրական տեղաշարժերի արձանագրությունների վավերացման հույս չկա»: Ի պատասխան թուրքական կողմի նմանատիպ հայտարարություններին, Կանադայում Հայաստանի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանը բաց նամակ է հղել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Դավութօղլուն, որում մասնավորապես ասված է . «Մենք, ի տարբերություն ամերիկացիների ու եվրոպացիների ներկայիս սերնդի, թուրքերին լավ ենք ճանաչում: Եթե դուք` թուրքերդ, կարծում եք, որ Հայաստանի թևերը ոլորելով հայ ժողովրդին կարող եք ինչ-որ բան պարտադրել, սխալվում եք: Մեր պատմությունը դրա վառ ապացույցն է… Մենք պատրաստ ենք համագործացության, սակայն մի ընկալեք դա որպես թուլության նշան և մի փորձեք ստիպել մեզ սպիտակ դրոշ բարձրացնել, դա երբեք տեղի չի ունենա»:
Armar.am












