Գլխավոր » Լրահոս

Արամ Սարգսյան.«Այդ փաստաթուղթն ուղղակի վնասաբեր է Հայաստանի համար»

Հոկտեմբեր 28, 2009թ. 13:30

picresizeԵրեկ Դեմոկրատական կուսակցությունը  հանդես էր եկել հայտարարությամբ, նշելով, որ.«Այն բոլոր մեկնաբանությունները, իբր ստորագրված Արձանագրություններում չկան նախապայմաններ, ոչ միայն համոզիչ չեն, այլ իրենց իսկ բովանդակությամբ հաստատում են հակառակը»:

Այսօր կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը կրկին հայտարարեց, որ դեմ են այս տեսքով արձանագրությունների վավերացմանը՝ հետևանքները կանխորոշված չեն, ուստի դրանք կանխարգելել մենք չենք կարողանա:

ՀԴԿ նախագահի կարծիքով մեծ  սխալ էր «գլուխները կորցրած մտնել այս գործընթացի մեջ», պետք էր փոքր, բայց արդյունավետ քայլեր իրականացնել, ինչպես օրինակ, ասենք առաջին հերթին լուծել երկաթգծի հարցը:

«Մի քանի կարևորագույն դրվագներով այդ փաստաթուղթը ուղղակի վնասաբեր է Հայաստանին»,-ասաց կուսակցության ղեկավարը, ապա ավելացրեց, որ Հայաստանն այս գործընթացում լուրջ զիջումների է գնացել, իսկ թուրքական կողմը շատ ավելի շահագրգիռ է հարաբերությունների կարգավորման ու զարգացման հարցում:

«Պետք է հարց տանք մեզ, ինչո՞ւ դա չարվեց 90-ականների սկզբին, ինչո՞ւ չարվեց Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին, այդ նրանից չէր, որ երկու նախագահները հրաժարվում էին, այդպես չէ»,-ասաց կուսակցության նախագահը, համոզմունք հայտնելով, որ այն ժամանակ դա Թուրքիային ձեռնտու չէր, իսկ այսօր դա Թուրքիայի  աշխարհաքաղաքական շահերի շրջանակում է:

Արամ Սարգսյանն ասել է, որ Թուրքիան որդեգրել է իր համար կարևորագույն սկզբունքներ՝ սահմանների ճանաչում, տարածքային ամբողջականության ճանաչում, Հայոց Ցեղասպանության ճանաչման կասեցում և երկկողմանի պարտավորությունների առկայություն:

: Ուստի ՀԴԿ-ն կոչ է անում այս բովանդակությամբ չվավերացնել  այս փաստաթղթերը, իսկ վավերացնելու դեպքում «բարի եղեք գոնե ԱԺ կողմից  ընդունված հուշագրով նշել բոլոր վիճահարույց հարցերն ու խնդիրները, որոնք չեն կարող սակարկության առարկա լինել»:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն