Ադրբեջանը մարդավաճառության տարանցիկ երկիր է
Հոկտեմբեր 28, 2009թ. 19:29
Այս տարի Ադրբեջանում արձանագրվել է մարդավաճառության 71 դեպք, բացահայտվել 18 հանցախումբ և մեկ կազմակերպված խմբավորում: 2005–2008թթ. ընթացքում արձանագրվել է մարդավաճառության 1298 դեպք, քրեական պատասխանատվության է ենթարկվել 1185 մարդ, բացահայտվել են 192 հանցախումբ և 15 կազմակերպված խմբավորում:
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում Ադրբեջանը նշվում է որպես մարդավաճառության տարանցիկ պետություն:












