Մեր թիմը 3-րդ տեղում է
Հոկտեմբեր 30, 2009թ. 09:00
Հայաստանի շախմատի հավաքականի կանանց թիմը Եվրոպայի թիմային առաջնության 8-րդ տուրի մրցապայքարից հետո 3-րդ տեղում է։ Նրանք զիջում են միայն Ռուսաստանի և Վրաստանի հավաքականներին։ Ուկրաինուհիների հետ ոչ ոքի խաղալով՝ մեր թիմը հավաքել է 11 միավոր։ Մրցաշարի առաջատարն իր ակտիվում գրանցել է 14 միավոր։
9-րդ տուրում մեր շախմատիստուհիները կխաղան առաջնության առաջատարի՝ Ռուսաստանի թիմի հետ։ Վրաստանի հավաքականն իր ուժերը կչափի ռումինացիների հետ












