Էրդողանը մեկ երգ գիտի` էն էլ տարածաշրջանի մասին
Ինչպես արդեն հայտնել էինք, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով գտնվում է Իրանի մայրաքաղաք Թեհրանում: Ի հեճուկս Իզրայելի, Թուրքիայի վարչապետը տարածաշրջանի խնդիրները լուծելու համար, Իրանի նախագահին սերտ համագործակցության կոչ է արել:
«Տարածաշրջանի խնդիրները չեն կարող լուծվել արտաքին ուժերի կողմից։ Այդ խնդիրները կարող են լուծում գտնել տարածաշրջանի երկրների նախաձեռնությունների և համագործակցության շնորհիվ. մենք պետք է հասնենք դրան»,- ասել է Թուրքիայի վարչապետը։
Նրա խոսքով՝ Թուրքիան ձգտում է բարեկամական հարաբերություններ հաստատել հարևանների և ընդհանրապես տարածաշրջանի բոլոր երկրների հետ։
«Մենք մեր կառավարման յոթ տարիների ընթացքում հետամուտ ենք եղել մեր հարևանների հետ «զրո խնդիրներ» քաղաքականությանը և սկսել ենք քաղել մեր քաղաքականության պտուղները շատ կարճ ժամանակահատվածում: Տարածաշրջանում պետք է հաստատենք խաղաղություն»,- իր «տարածաշրջանային» ելույթըն այսպես է եզրափակել է Էրդողանը։
ArmAr.am












