ՀԱՊԿ երկրների հատուկ ծառայությունները բացահայտել են ապօրինի կայքեր
ՀԱՊԿ երկրների հատուկ ծառայությունները բացահայտել են ավելի քան 1,7 հազար հանցավոր ուղղության վեբկայքեր, որոնք քարոզում էին ահաբեկչություն: Այդ մասին հաղորդել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության դիմակայելուն ուղղված հինգերորդ միջազգային համաժողովի ընթացքում:
«Վերջերս անցկացված «Պրոկսի» օպերացիայի արդյունքում, որին մասնակցել են ՀԱՊԿ բոլոր երկրների հատուկ ծառայությունները, բավական կարճ ժամանակահատվածում բացահայտվել են ավելի քան 1,7 հազար հանցավոր ուղղվածության կայքեր, որոնց թվում նաև ահաբեկչական կայքեր, որոնք փորձում էին համալրել ահաբեկիչների շարքերը», – մասնավորապես նշել է Նիկոլայ Բորդյուժան:
Հիշեցնենք, որ մեր երկրից բացի ՀԱՊԿ-ին անդամակցում են նաև Բելոռուսիան, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տադջիկիստանն ու Ուզբեկիստանը:












