ԵԱՀԿ գործող նախագահը մտադիր է անձնական աջակցություն ցուցաբերել ՄԽ համանախագահներին
«Ես մտադիր եմ անձնական աջակցություն ցուցաբերել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու գործում», – ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստի ընթացքում հայտարարել է Հունաստանի վարչապետ, ԵԱՀԿ գործող նախագահ Գեորգիուս Պապանդրեուն: «Ես երախտապարտ եմ համանախագահներին, ինչպես նաև անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին այն ջանքերի համար, որոնք իրենք ձեռնարկում են փոխընդունելի որոշման հիման վրա ղարաբաղյան հակամարտության կարգավորման հասնելու համար», – հայտարարել է Պապանդրեուն, որը նաև նշել է որ այն դրական իմպուլսը, որ նկատվում է Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների վերջերս հաճախակի դարձած հանդիպումներում, ոգեշնչում է ԵԱՀԿ-ին:
Գեորգիուս Պապանդրեուն նաև նշել է, որ հակամարտությունները խանգարում են տարածաշրջանի զարգացմանը և պոտենցիալ լարվածության աղբյուր են հանդիսանում: «Մենք չենք կարող դրանք հետին պլան մղել, և օգոստոսյան պատերազմը Վրաստանում ապացուցեց, որ այդ տեսակետը ճիշտ է», – ասել է ԵԱՀԿ գործող նախագահը:
Armar.am












