Գլխավոր » Լրահոս

Ադրբեջանը դարանակալած հետևում է հայկական զինուժի տեղաշարժերին

Հոկտեմբեր 30, 2009թ. 16:00

Նոյեմբերի երկուսին Ադրբեջան կժամանի Թուրքիայի ռազմական պատվիրակությունը: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը:

Թուրք զինվորականների այցի մասին այլ մանրամասներ Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարը չի հայտնել: Փոխարենը, խոսելով ադրբեջանա-արցախյան հակամարտության ներկայիս փուլի մասին և ամենայն հավանականությամբ` թուրք զինվորականների այցով խիստ ոգևորված, Աբիևը հայտարարել է, թե Ադրբեջանի զինված ուժերը «ի վիճակի են ազատագրել գրավված ադրբեջանական տարածքները»: Նա ասել է, որ իրենք հետևում են հայկական բանակի զորավարժություններին և տեղաշարժին: «Մեզ ամեն ինչ լավ հայտնի է: Թշնամին չի կարող ակտիվանալ»:

Ինչպես հայտնում է  ANS-TV-ին, թուրքական ռազմական պատվիրակությունը գլխավորելու է ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Իշըք Քոշաները: Նրանից բացի պատվիրակության մեջ ընդգրկված են թուրքական բանակի մի շարք այլ բարձրաստիճան գեներալներ:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն