Գլխավոր » Լրահոս

Սերժ Սարգսյան. «Մեր նպատակը գիտահենք եւ գիտատար տնտեսության զարգացումն է»

Հոկտեմբեր 30, 2009թ. 17:00

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ իտությունների ազգային ակադեմիայի նախագահության շենք: Երկրի ղեկավարը շրջել է հիմնանորգված շենքում, ծանոթացել կատարված աշխատանքի որակին£

իտությունների ազգային ակադեմիայի նախագահության շենքի հիմնանորոգումը կատարվել է ՙՏաշիր՚ բարեգործական հիմնադրամի միջոցներով: Շենքում տեղադրվել է նաեւ ջեռուցման համակարգ, ժամանակակից էլեկտրատեխնիկակական սարքավորումներ:

Իրականացրած աշխատանքի համար ՙՏաշիր՚ բարեգործական հիմնադրամի հիմնադիր Կարապետյան ընտանիքը պարգեւատրվել է ՀՀ ԱԱ-ի ոսկե մեդալով£

Հանրապետության Նախագահը հանդիպել է նաեւ իտությունների ազգային ակադեմիայի նախագահության անդամների հետ: Սերժ Սարգսյանը  տեղեկացրել է, որ ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովի ընթացքում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները ընթացքի մեջ են: Նշելով, որ գիտության ոլորտը շարունակում է պետության համար մնալ գերակայություն` Սերժ Սարգսյանն ասել է. ՙՄեր  նպատակը գիտահենք եւ գիտատար տնտեսության զարգացումն է, իսկ դա պահանջում է համապատասխան ուշադրություն՚: Նրա խոսքով` չնայած գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի հարուցած դժվարություններին, թե 2009, եւ թե  2010 թվականների պետական բյուջեներով գիտության համար նախատեսված միջոցները չեն կրճատվելու:

Սերժ Սարգսյանը պատասխանել է նաեւ գիտնականներին հետաքրքրող հարցերին:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն