Գլխավոր » Լրահոս

Կոլեգիայի նիստ ՀՀ ՊՆ վարչական համալիրում

Հոկտեմբեր 30, 2009թ. 17:30

Հոկտեմբերի 30-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում նախարար Սեյրան Օհանյանի նախագահությամբ անցկացվեց ՊՆ Կոլեգիայի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվեցին հակաօդային պաշտպանության և ավիացիայի համակարգին վերաբերող հարցեր:

Նիստի ընթացքում ելույթներ ունեցան ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Ս. Գալստյանը, զորամիավորումների հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների պետեր, ավիացիոն զորամասերի հրամանատարներ, ովքեր իրենց զեկույցներում անդրադարձան հակաօդային  պաշտպանության և ռազմական ավիացիայի հրատապ լուծում պահանջող խնդիրներին:

Ամփոփելով Կոլեգիայի նիստի աշխատանքները` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանգամանալից խոսեց զորատեսակների անձնակազմերի մասնագիտական պատրաստության կատարելագործման, սպառազինության և ռազմական տեխնիկայի համալիր վերազինման և արդիականացման, մարտական պատրաստության գործընթացի արդյունավետ կազմակերպման մասին: Հետագա անելիքների կազմակերպման վերաբերյալ հրամանատարական կազմին տրվեցին համապատասխան հանձնարարականներ:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն