Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս

Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտումների դեմ բողոքում են ադրբեջանցի քաղբանտարկյալները

Հոկտեմբեր 30, 2009թ. 18:00

Ադրբեջանցի քաղբանտարկյալներ Էյնուլլա Ֆատուլլաևը, Գանիմատ Զախիդովը և ևս մի քանիսը  անակնկալ նվեր են ուղարկել Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյորն Յագլանդին: Նվերը քաղբանտարկյալ խորհրդանշող փայտյա պատվանդան  է` պատրաստված քաղբանտարկյալների ձեռքով:

Մտահղացման հեղինակներն այս «մտերմական» ժեստը հղել են Եվրախորհրդի ներկայացուցչին` Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին   հիշեցնելու համար: Նվերը հանրությանն է ներկայացվելու քաղբանտարկյալների միջազգային օրվա կապակցությամբ: Արարողության ընթացքում ընթերցվելու է նաև դիմումի տեքստը, որ պետք է ստորագրեն նախկին և ներկա քաղբանտարկյալները` պահանջելով ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին ու վերացնել այդ խայտառակ պրակտիկան Ադրբեջանում:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն