Նալբանդյանը նախապայմաններ չի տեսնում
Հոկտեմբեր 30, 2009թ. 14:20
Թուրքիայի կողմից անընդմեջ հնչող նախապայմանների և ՀՀ խորհրդարանում արձանագրությունների վավերացման ժամկետին վերաբերող հարցին ՀՀ արտաքին գործերի նախարարը պատասխանեց. «Նշեմ, որ Ցյուրիխում, արձանագրությունների ստորագրումից հետո, իմ գործընկերներից մեկն ասել է, որ գլխավոր հայտարարությունը ստորագրված արձանագրություններում է, մնացած բոլոր մեկնաբանություններն ու հայտարարությունները երկրորդական բնույթ են կրում։ Ես ամբողջությամբ կիսում եմ այդ տեսակետը, որովհետև կան համաձայնություններ, որոնք արտացոլված են Ցյուրիխում ստորագրված արձանագրություններում, իսկ այնտեղ ոչ մի նախապայման չկա… Ինչ վերաբերում է դրանց վավերացմանը, ուզում եմ հիշեցնել, որ երկու կողմերն էլ իրենց վրա պարտավորություն են վերցրել, որ ինչքան հնարավոր է դրանք շուտ վավերացվեն»։
ArmAr.Am












