Գլխավոր » Լրահոս

Ճնշողնե՞ր, թե՞ աջակիցներ

Հոկտեմբեր 30, 2009թ. 18:10

Դաշնակցությունը շարունակում է պնդել, որ արձանագրությունները ստորագրվել են ճնշումների տակ։ Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ ճնշողները նրանք էին, ովքեր Ցյուրիխում կանգնած էին ստորագրողների թիկունքում։ ԱԳ նախարար Նալբանդյանը նշեց, որ ուղղակի թյուրըմբռնում է, թե արձանագրությունները ճնշման տակ են ստորագրվել, որովհետև այդ երկրները եղել են թե՛ միջնորդներ, թե՛ աջակիցներ։ «Եվ երևակայություններ անել, որ ճնշումների և ինչոր ստիպողական գործողությունների պատճառով Հայաստանը կարող է գնալ ինչ-ինչ քայլերի, այդ ժամանակներն անցյալում են մնացել։ Հայաստանի ղեկավարությունն ինքն  է որոշումներ կայացնում և իրականացնում»,-ասաց նախարարը:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն