Թուրքիան և Ադրբեջանը գազի գնի շուրջ համաձայնության չեն եկել
Հոկտեմբեր 31, 2009թ. 09:00
Թուրքիայի և Ադրբեջանի միջև ընթանում են բանակցություններ բնական գազի գնի շուրջ: Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Տեներ Յըլդազը տեղեկացրել է, որ այս խնդրով հաջորդ շաբաթ կրկին հանդիպելու է ադրբեջանցի իր գործընկերոջ հետ: Նա ակնարկել է, որ մինչ օրս որևէ համաձայնության դեռ չեն եկել:
Յըլդազն ասել է. «Եթե նույնիսկ մենք չգանք համաձայնության, ապա կգտնվեն այլընտրանքներ: Սակայն ես հույս ունեմ, որ կխուսափենք դժվարություններից և համաձայնության կգանք եղբայրական Ադրբեջանի հետ»:
ArmAr.am












