Զորավարժություններ` առանց Իսրայելի մասնակցության
Նոյեմբեր 2, 2009թ. 09:30
Այսօր Թուրքիայում մեկնարկում է «Անատոլիական բազե 2009» զորավարժությունները:
Զորավարժություններին մասնակցելու է 992 զինծառայող, որոնցից 95-ը օտարերկրացիներ են և ներկայացնում են ՆԱՏՕ-ի գլխավոր շտաբը, իսկ 897-ը թուրք զինվորականներ են: Թուրքական որոշ լրատվամիջոցներ լուրեր են տարածել, ըստ որոնց, այս զորավարժություններով սկսվելու է ամերիկյան զորքերի դուրսբերումը Իրաքից: Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հերքել է այս լուրերը և տեղեկացրել, որ միջոցառումը ծրագրավորվել էր իրականացնել դեռևս 2008 թ. դեկտեմբերին:
Թուրքական կողմն արգելել է Իսրայելին մասնակցել «Անատոլիական բազե 2009» զորավարժություններին:
ArmAr.am












