Գլխավոր » Լրահոս

Հույն պատրիարքը ԱՄՆ-ում կբողոքի թուրքական կառավարության քայլերի դեմ

Նոյեմբեր 2, 2009թ. 10:15

patriarqՀույն պատրիարք Բարդուղիմեոսը նոյեմբերի 2-5-ը Վաշինգտոնում հանդիպումներ կունենա ԱՄՆ-ի բարձրաստիճան այրերի հետ: Սպիտակ տան խոսնակ Ռոբերտ Գիբսը տեղեկացրել է, որ պատրիարքը նոյեմբերի 3-ին հանդիպելու է ԱՄն-ի նախագահ Բարաք Օբամայի հետ: Բացի այդ, նախատեսված է նրա հանդիպումները փոխնախագահ Ջո Բայդենի, պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի և Կոնգրեսի խոսնակ Նենսի Փիլոսիի հետ:

Հանդիպումների ընթացքում հույն պատրիարքը կներկայացնի իր բողոքը` պատրիարքարանը փակելու ուղղությամբ Թուրքիայի կառավարության ձեռնարկած քայլերի դեմ: Վերջինս այս հարցում ակնկալում է  Սպիտակ տան աջակցությունը: Նա անցած շաբաթ այս հարցը քննարկել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան քի Մունի հետ հանդիպման ընթացքում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին էլ պաշտոնական այցով ԱՄՆ է մեկնելու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն