Գլխավոր » Լրահոս, Ջավախք

Պիտեր Սեմնեբի. «Եվրոմիությունը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի Ջավախքի խնդիրներին»

Նոյեմբեր 2, 2009թ. 12:30

Վրաստանում ազգային փոքրամասնությունների հարցերը չափազանց կարևոր են: Դրանք պետք է ավելի մեծ ուշադրության արժանանան, քան դա եղել է նախկինում ինչպես Եվրամիության, այնպես էլ Վրաստանի իշխանությունների կողմից: Այդ մասին ռուսական «Վրեմյա Նովոստեյ»  թերթին հայտնել է Հրավային Կովկասի երկրներում Եվրոմիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Խոսելով Սամցխե-Ջավախքի հայերի և Քվեմո-Քարտլիի ադրբեջանցիների խնդիրների մասին Եվրոմիության ներկայացուցիչն ասել է, որ դա բարդ հարց է. «որովհետև այդ տարածաշրջանները, որոնք դեռևս խորհրդային տարիներին և նույնիսկ մինչև վերջերս ապրում էին սեփական կյանքով, բավական թույլ էին կապված Թբիլիսիի հետ: Բայց դա արդեն փոխվում է: Ջավախքը կարող է օգուտ քաղել տարբեր ուղղություններով իրականացվող առևտրից. Թուրքիայի և Վրաստանի միջև մի կողմից, Հայաստանից Վրաստանի միջոցով դեպի Բաթում և արտաքին աշխարհ` մյուս կողմից: Այնտեղի խնդիրները հիմնականում սոցիալական են, դա տնտեսական զարգացման խնդիրներ են», – ասել է Պիտեր Սեմնեբին` դիվանագիտորեն շրջանցելով Սամցխե-Ջավախքի հայության գլխավոր` քաղական խնդիրը: ArmAr.am


Դիտել Լրահոս, Ջավախք բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն