Գլխավոր » Լրահոս

Աղավնի Նորաշենի հիշողությունները միշտ նրա հետ էին

Նոյեմբեր 2, 2009թ. 14:05

AgavniԹուրքիայում «Արաս» հրատարակչությունը հրատարակել է Հրաչ Նորաշենի «Չիլելի Աղավնի» ստեղծագործությունը: Գրքում հեղինակը պատմում է իր տատի` Աղավնի Նորաշենի` 1915 թվականի Հայոց Ցեղասպանության ընթացքում վերապրած ողբերգությունը: Նրա տատը Սիվաս-Սուշեհրի Փյուրք գյուղում հայերի կոտորածների ականատեսն է: Նա կորցրել է ամուսնուն` Ավետիսին, մորը և դստերը, փրկվել է` ապաստան գտնելով Քարդաշ կոչվող քրդական գյուղում, իսկ այնուհետև Զարա և, ի վերջո, Ստամբուլ հասնելով` ավարտվել է նրա տանջալից ուղին, չնայած հետո էլ հիշողությունները միշտ նրա հետ են եղել: Աղավնին ցավը թեթևացնելու համար իր վերապրած տառապանքները և անցած դժվարին ուղին գրի է առել օրագրերում: Հրաչ Նորաշենը գիրքը գրելիս օգտվել է դրանցից, ավելին` նա նշում է, որ հոր մայրը դրանք պատմել է, երբ նա երեխա է եղել:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն