Կարսում հանդիպել են հայ, թուրք, ադրբեջանցի, վրացի պատանիները
Նոյեմբեր 2, 2009թ. 16:00
Թուրքական «Սթար» լրատվամիջոցը տեղեկացնում է, որ թուրքական «Հյուսիսային բնություն» կազմակերպությունը Կարս քաղաքում կազմակերպել է հայ, թուրք, ադրբեջանցի և վրացի աշակերտների հանդիպում։
Ծրագրի նպատակն է «խաղաղության ուղերձ հղել աշխարհին»։ Տարածաշրջանի երկրները ներկայացնող պատանիներն աշխատել են բնապահպանական ծրագրերի և նախագծերի շուրջ։
Կազմակերպված միջոցառումները տևել են մեկ շաբաթ, և, ըստ թուրքական մամուլի, ընթացել բավական արդյունավետ:
ArmAr.am












