Գլխավոր » Լրահոս

Արձանագրությունների վավերացման ձգձգումը Թուրքիայի հերթական խաղն է

Նոյեմբեր 2, 2009թ. 16:27

«Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման համար նախատեսված խելամիտ ժամկետներն արդեն սպառվել են»: Այս մասին այսօր հայտնեց ՀՅԴ խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր  Հրայր Կարապետյանը: Նրա պնդմամբ, Թուրքիայի կողմից վավերացման ժամկետների ձգձգումը պատահական չէ, դա որոշակի խաղ է, որտեղ, ի դեպ,  գլխավոր խաղացողներից մեկը Հայաստանն է. «Անկարան հայ-թուրքական  հարաբերություններն ասպարեզ բերեց խուսափելու համար Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումից, իսկ հիմա հանգամանքն օգտագործում է Ցեղասպանության 95-րդ ամյակի նախաշեմին իր հարցերը հանգիստ կարգավորելու համար»:

Ըստ պարոն Կարապետյանի, Հայաստանը Ցեղասպանության հարցը պետք է դիտարկի ոչ միայն որպես պատմական արդարության վերականգնման, այլ նաև հետագայում նման ոճիրների կանխման համատեքստում. «Մեր արտաքին գերատեսչությունն իր դիրքորոշումը պետք է բխեցնի հենց այս դրույթից, իր դիրքորոշումը պետք է ցույց տա այս կամ այն երկրում Ցեղասպանության ճանաչման գործընթացների վերաբերյալ, պետք է հանդես գա նախաձեռնություններով, կիրառի տարբեր տեսակի լոբբիստական հնարքներ` իրականացնելու համար ռազմավարական ծրագրերը»:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն