Թուրքիայում հայերը վերականգնել են Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին
Նոյեմբեր 2, 2009թ. 13:30
Թուրքական Կայսերի քաղաքում նոյեմբերի 8-ին կբացվի վերականգնված Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին` հիմնադրված 1191 թվականին: Եկեղեցին վերականգնել են թուրքաբնակ հայերը: Աշխատանքներն ընթացել են երեք տարի շարունակ:
Եկեղեցու բացման արարողությունը կանցկացվի Հայ Առաքելական եկեղեցու բոլոր արարողակարգերի համաձայն: Օծման արարողությունը կանցկացնի Թուրքիայի հայկական պատրիարքարանի արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը: Արարողությանը մասնակցելու հրավեր է ստացել նաև Կայսերի քաղաքում ծնված Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը:
Կայսերիի հայկական եկեղեցու ֆոնդի կողմից ստեղծվել է հատուկ տուրիստական կազմակերպություն` ապահովելու համար մասնակցել ցանկացող հայերի ներկայությունը:
ArmAr.am












