Գլխավոր » Լրահոս, Հոգևոր

Աղանդների գրոհի դեմ…ոչինչ

Նոյեմբեր 2, 2009թ. 18:43

«Հայելի» ակումբում կազմակերպված քննարկումը նվիրված էր Հայաստանում այսօր լայն տարածում ստացած աղանդների խնդրին։ Լրագրողների հարցերին պատասխանում էին «Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» նախագահ Ալեքսանդր Ամարյանն ու հոգեբան Սամվել Խուդոյանը։

Ս. Խուդոյանը ներկայացրեց, թե հոգեբանական ինչ ազդեցություն կարող են գործել  աղանդավորական կազմակերպությունները մարդու վրա, և ինչ հետևանքներ դրանք կարող են ունենալ անձի հոգեվիճակի վրա։ «Եթե նման իրավիճակում գտնվող մարդը ժամանակին չդիմի հոգեբանի օգնությանը, հետագայում արդեն նա ոչ թե հոգեբանի, այլ հոգեբույժի կարիք կունենա»,- այսպիսին է հոգեբանի կարծիքը։ Որպես կանոն, աղանդավորական «գործիչների» ազդեցության տակ գտնվողները չեն էլ գիտակցում իրավիճակի ողջ լրջությունը, ուստի… Ս. Խուդոյանը փաստում է, որ եզակի դեպքերում են նրան դիմում։ Աղանդավորների ազդեցության տակ առավելապես հայտնվում են դեռահասներն ու ծերերը, ովքեր՝ առաջին դեպքում հոգեբանորեն ձևավորված չեն, երկրորդ դեպքում՝ առավել խոցելի են։ Գործի են դրվում բազմաթիվ միջոցներ, որոնցից մեկը սոցիալապես խոցելի խմբերին անվճար ուղեգրերի տրամադրումն է, առավելապես՝ հանգստյան տների և երիտասարդական ճամբարների տեսքով, որտեղ էլ, բնականաբար, եռանդուն քարոզչություն է կատարվում՝ նոր մոլորյալներ ներգրավելու համար։ Դրա հետևանքը  այն տխուր պատկերն է, որի ականատեսն ենք  այսօր` գրեթե ամեն քայլափոխի։

Պարոն Ամարյանը խնդիրը ներկայացրեց այլ տեսանկյունից։ Ինչո՞ւ է այդպես։ Նախ  այն պատճառով, որ չկա օրենք, որը կարգավորի այս դաշտը։

Չկան մասնագետներ՝ կրոնական հոգեբաններ, ովքեր հնարավորինս կկանխեին երևույթը։ Ամարյանը նշեց, որ ժամանակին՝ ԽՍՀՄ տարիներին, աղանդները Հայաստանում չէին կարող նման տարածում ունենալ, քանի որ ՊԱԿ համակարգում կար հատուկ բաժին, որը զբաղվում էր դրանց դեմ պայքարով։

Աղանդների աշխուժացումը Հայաստանում սկսվեց 1988-ի երկրաշարժից հետո, երբ բարեգործական կազմակերպությունների անվան տակ Հայաստան ներգործեցին աղանդավորական բազմաթիվ խմբեր, որոնք անարգել շարունակում են «աշխատել» մինչև օրս…

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն