Գլխավոր » Լրահոս, Հոգևոր

Ինքնասպանության անվան տակ քողարկվում են սպանությունները

Նոյեմբեր 2, 2009թ. 18:46

Այսօր Հայաստանում չկա վիճակագրություն, թե կրոնական հողի վրա քանի ինքնասպանություն է կատարվել։ Հոգեբան Սամվել Խուդոյանի փաստարկմամբ, ինքնասպանությունների 51 %-ը կատարվում է կենցաղային հողի վրա, 49%-ը՝ անհայտ պատճառներով։

«Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» նախագահ Ալեքսանդր Ամարյանը չի բացառում, որ ինքնասպանության անվան տակ, հնարավոր է, քողարկվեն նաև սպանություններ, քանի որ կրոնական որոշ կառույցների պաշտամունքային արարողակարգերն ուղեկցվում են սպանություններով։

«Աղանդի մեջ ոչ մի վատ բան չկա, վտանգավոր են քայքայիչ աղանդները, որոնց գործունեության արդյունքում ընտանիքներ են քայքայվում, հանցագործություններ են կատարվում…»,- նշեց Ա. Ամարյանը։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն