Գլխավոր » Լրահոս

ԱՄՆ-ի հրեական կազմակերպությունը` դարձյալ Թուրքիայի աջակից

Նոյեմբեր 3, 2009թ. 09:30

Թուրքական TRT հեռուստաալիքը փոխանցում է, որ  ԱՄՆ-ում գործող «Միություն ընդդեմ զրպարտության» հրեական կազմակերպության նախագահ Աբրահամ Ֆոքսմանը հայտնել է, թե 1915 թվականի իրադարձությունների հետ կապված իրենց դիրքորոշումը չի փոխվել, և իրենք շարունակում են  այս հարցում աջակցել Անկարային: Միաժամանակ Ֆոքսմանը հույս է հայտնել, որ Թուրքիան և Իսրայելը կկարողանան հաղթահարել վերջին շրջանի լարվածությունը, քանի որ երկու երկրների միջև մշտապես եղել  է «ամուր բարեկամություն»:

Մինչդեռ հիշեցնենք, որ 2007թ. «Միություն ընդդեմ զրպարտության» կազմակերպության նախագահ Աբրահամ Ֆոքսմանը հայտարարել էր, որ չնայած իրենք դեմ են ԱՄՆ կոնգրեսին ներկայացրած հայկական բանաձևի ընդունմանը, սակայն 1915 թվականին հայերի հանդեպ իրականացրած իրադարձությունները ճանաչում են որպես ցեղասպանություն: Վերջինիս 2007-ի հայտարարությունը մեծ  լարվածություն էր առաջացրել, և Թելավիվն ամեն կերպ փորձում էր հարթել այն:

Եվ ահա, 2009 թ. սեպտեմբերի վերջին Աբրահամ Ֆոքսմանը շտապեց հանդիպել ՄԱԿ-ի գագաթաժողովին մասնակցելու նպատակով ԱՄՆ մեկնած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Հանդիպման նպատակն էր` իր կազմակերպության աջակցությունը հայտնել Թուրքիային` հայ-թուրքական հարաբերություններում սկսված մերձեցման գործընթացում:

ArmAR.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն