Իսրայելական լրատվամիջոցները թուրքերին հիշեցրել են Հայոց Ցեղասպանության մասին
Նոյեմբեր 3, 2009թ. 11:17
Թուրքական «Սաբահ» թերթի տեղեկացմամբ, Իսրայելում Թուրքիայի դեսպան Ահմեդ Օղուզ Չելիքոլը Թելավիվին բողոք է ներկայացրել: Այս անգամ թուրքական կողմի զայրույթի պատճառը իսրայելական լրատվամիջոցներում տեղ գտած այն հրապարակումներն են, որոնցում ասվում է, թե «Թուրքիայի վարչապետը մոռացել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերի նկատմամբ իրականացվածը, և նախ պետք է իրենց արածների համար պատասխան տան, այնուհետև մեղադրեն ուրիշներին»:
Հիշեցնեք, որ Էրդողանը Իսրայելին մեղադրում է պաղեստինցիների նկատմամբ կանխամտածված ցեղասպանության իրականացման մեջ:
ArmAr.am












