Գլխավոր » Լրահոս

Արա Հարությունյան. «Մենք պատրաստ չենք որևէ զիջումների գնալ տարածքների հարցում»

Նոյեմբեր 3, 2009թ. 14:22

Ara-Harutiunyan«Ղարաբաղի սահմանները ներառում են այն տարածքները, որոնք ամրագրված են երկրի Սահմանադրության մեջ, և մենք պատրաստ չենք որևէ զիջումների գնալ տարածքների հարցում: Ասելով «տարածքներ»` մենք նկատի ունենք Արցախի ներկայիս փաստացի սահմանները: Դա մեր դիրքորոշումն է, և մենք առաջնորդվելու ենք միայն դրանով»: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է «Ազատ Հայրենիք» կուսակցության առաջնորդ, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը:

Խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մադրիդյան սկզբունքների մասին` Արա Հարությունյանը նշել է, որ Արցախը պաշտոնապես նման փաստաթուղթ չի ստացել, և «մենք գիտենք դրանց մասին միայն թերթերից, ինչը չի կարող մեզ համար փաստաթուղթ լինել», – մեջբերում է ԼՂՀ վարչապետի խոսքերը News.am գործակալությունը:

«Ինչպես մեր նախագահը, այնպես էլ Հայաստանի նախագահը նշել են, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ցանկացած փաստաթուղթ կընդունեն միայն ժողովրդի կողմից աջակցություն ստանալուց հետո: Եվ այդ առումով մենք կասկածելու իրավունք չունենք և պետք է վստահենք, որովհետև վերջին խոսքը կլինի ժողովրդինը», – նշել է Վարչապետը:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն