Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս

Ադրբեջանական լրատվամիջոցների ձանձրալի առօրյան

Նոյեմբեր 3, 2009թ. 14:50

gazety«Հայաստանի զինված ուժերը դարձյալ խախտել են հրադադարի ռեժիմը հայ-ադրբեջանական շփման գոտում»: Այսպիսի վերնագրով լուր ամեն Աստծո օր հայտնվում է ադրբեջանական առաջատար լրատվամիջոցների կայքէջերում: Հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության լրատվական բաժնին, ադրբեջանցի լրագրողներն ամեն առավոտ ի լուր աշխարհի հայտարարում են  հայկական կողմի հերթական «ապօրինությունների» մասին: Ինչ վերաբերում է հայկական կողմին, ապա մեր լրատվամիջոցներն սկզբնական շրջանում ամեն օր հերքում էին ադրբեջանական այդ ապատեղեկատվությունը: Հետո սկսեցին հերքում տարածել երկու օրը մեկ, շաբաթը մեկ, ամիսը մեկ…: Այժմ արդեն ադրբեջանցիների տարածած ապատեղեկատվությունը հիմնականում չի արժանանում հայերի ուշադրությանը: Հոգնել ենք մերժել Ադրբեջանի լրատվական ծառայությունների կեղծիքը: Մեկ է, բոլորը գիտեն, որ ադրբեջանցիները ստում են, իսկ շփման գծում ամեն ինչ հանգիստ է: Իսկ ադրբեջանցիները շարունակում են ապատեղեկատվություն տարածել: Եվ հերքում չստացած լուրն ինքնաբերաբար վերածվում է ճշմարտության: Եթե նույնիսկ այդպիսի բան իրականում տեղի չի ունեցել:

Իհարկե, այսօր յուրաքանչյուր լրատվամիջոցի տարածած սուտ լուրերի հերքումը կարող է իսկապես անիմաստ թվալ: Բայց եկեք պատկերացնենք այսպիսի մի իրավիճակ: 2035 թվական, Հարվարդի համալսարանի էլէկտրոնային գրադարանում աշխատող ոմն Ջոն Սմիթ ուսումնասիրում է 21-րդ դարի առաջին կեսի հայ-ադրբեջանական հարաբերությունները: Եվ ի՞նչ տպավորություն պետք է ստանա Հայաստանի մասին ԱՄՆ-ի` եկող սերնդի քաղաքական վերնախավը: Հարցի պատասխանը թողնում ենք ընթերցողին:

ArmAr.Am


Դիտել Ադրբեջան, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն