Գլխավոր » Լրահոս

Ադրբեջանին զինում են Ռուսաստանը, Ուկրաինան և Բելառուսը

Նոյեմբեր 3, 2009թ. 15:13

2008թ. Ադրբեջանն իր ողջ ռազմական տեխնիկան գնել է երեք երկրներից՝ Ռուսաստանից, Ուկրաինայից և Բելառուսից: Այդ մասին ասված է Միացյալ ազգերի կազմակերպության սովորական սպառազինությունների ռեգիստրի Ադրբեջանի վերաբերյալ հաշվետվության մեջ, որ հրապարակվել է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում:

Համաձայն հաշվետվության, 2008թ. Ադրբեջանը Ռուսաստանից գնել է 20 զրահապատ տրանսպորտային միջոց: Ուկրաինայից և Բելառուսից Բաքուն գնել է խոշոր տրամաչափի հրետանային համակարգեր, 18 միավոր 122-մմ 2C1 հաուբից և 3 ինքնագնաց հրետանային 2C7 համակարգ: Բացի այդ, 2008 թվականին Ուկրաինան Ադրբեջանին է վաճառել նաև 9M36-1 «Strela-3» 18 միավոր հրթիռ և 9P58M «Strela-3» մակնիշի 10 հատ հրթիռային համակարգ:

Նշենք, որ 2007թ. Ադրբեջանը ՄԱԿին սպառազինությունների գնման վերաբերյալ հաշվետվություն չի ներկայացրել:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն