Գլխավոր » Լրահոս

Սարդարապատի հերոսամարտը` երեխաների աչքերով

Նոյեմբեր 3, 2009թ. 16:20

Sardarabad1Սարդարապատի հուշահամալիրի ցուցասրահում կազմակերպվել է 8-12 տարեկան երեխաների աշխատանքների ցուցադրություն, որտեղ Իգիթյանի անվան գեղագիտական կենտրոնի սաները բատիկայի տեխնիկայով ներկայացրել են Սարդարապատի հերոսամարտը:

16 երեխաներ կարողացել են մեծահասակի աչքերով ներկայացնել պայքարի անկոտրում ոգին, որը հատուկ է միայն մինչև վերջ գնալ պատրաստվող համառ հային: Գրեթե բոլոր կտավներում պատկերված են քահանաներ, ովքեր պայքարի բովում միշտ հասարակ գյուղացու կողքին են եղել: Երեխաները զգացել են Սարդարապատի հերոսամարտի օրհասական լինելը և ցույց են տվել ոչ միայն պայքարը,  այլև հաղթանակը, որը 1918թ. մայիսի 28-ին հանգեցրեց կորսված պետականության ծննդյան:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն