Ամոս Յադլին. «Էրդողանը երկերեսանի է»
Նոյեմբեր 4, 2009թ. 10:55
Իսրայելական ISRA գործակալության փոխանցմամբ, Իսրայելի ռազմական հետախուզության` ԱՄԱՆ-ի ղեկավար Ամոս Յադլինը հայտարարել է, թե ահաբեկչական «Հըզբոլլահ» կազմակերպությունը զենք, այդ թվում` հեռահար հրթիռներ է ստանում Իրանից` Թուրքիայի տարածքով:
Ամոս Յադլինը մեղադրել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` ասելով. «Էրդողանը չի կարող այդ մասին չիմանալ: Այդ մարդը երկերեսանի է: Մեղադրելով Իսրայելին անմեղ մարդկանց սպանության մեջ` Էրդողանը լռում է թուրքական ավիացիայի կողմից քրդական գյուղերի ոչնչացման մասին»,- հայտարարել է իսրայելցի զինվորականը:
ArmAr.am












