Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Շառլ Ազնավուրը Թուրքիայից պահանջում է` վերադարձնել հայկական հողերը

Նոյեմբեր 4, 2009թ. 10:00

charles_aznavour-54c7b1Թուրքական Hurriyet-ի տեղեկացմամբ, հայտնի ֆրանսահայ երգիչ և Շվեցարիայում Հայաստանի նորանշանակ դեսպան Շառլ Ազնավուրը հանդես գալով իտալական հեռուստաընկերության եթերում, Թուրքիայից պահանջել է  ետ վերադարձնել հայկական հողերը։

Հանրահռչակ հայազգի երգիչը Իտալիայում է գտնվում համերգների նպատակով: Նա`իտալական RAI 3 հեռուստաընկերության եթերում իր գոհունակությունն է հայտնել հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ և հավելել. «1924 թվականին՝ երբ ես ծնվեցի, հայերին խոսք էին տվել հողերը վերադարձնել, ինչը դեռ չի իրականացել։ Ես նորից 85 տարի չեմ կարող սպասել։ Ստալինը խոսք էր տվել, որ հայերին կվերադարձվի Էրզրումը, Երզնկան, Աղրըն, Սվասը (Սեբաստիա), Էլազըղը (Խարբերդ), Դիարբեքիրը (Տիգրանակերտ), Բիթլիսը, Սիիրթը, Մուշը, Վանը եւ Հաքքարին։ Սևրի համաձայնագրով էլՎիլսոնի Հայաստանըկներառեր նաեւ Տրապիզոնի, Էրզրումի, Վանի եւ Բիթլիսի նահանգները», ասել է Ազնավուրը։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն