Դաշնակցական թեկնածուն հրաժարվեց պայքարից
Պատգամավորի դաշնակցական թեկնածու Ռաֆայել Այվազյանը նոյեմբերի 3-ին հրաժարվել է հետագա ընտրապայքարից: Եվ այսպես, Երեւանի թիվ 10 ընտրատարածքում հունվարի 10-ին կայանալիք ընտրություններում որպես պատգամավորի թեկնածու առաջադրված անձանց թիվը պակասեց մեկով:
Երեկ երեկոյան ՀՅԴ-ն պաշտոնապես հայտարարեց, որ Ռաֆայել Այվազյանի` պայքարից հրաժարվելու պատճառը, զուտ անձնական դրդապատճառներն են:
Հիշեցնենք, որ այս ընտրատարածքում պատգամավորի մանդատը թափուր էր մնացել գործարար Խաչատուր Սուքիասյանի հրաժարականից հետո: Այս պահին այդ ընտրատարածքում առաջադրվել են «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ներկայումս «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում պահվող Նիկոլ Փաշինյանը, կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանը, մարքսիստ Դավիթ Հակոբյանը, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը, Արա Սիմոնյանը` «Ազգային Միաբանությունից» եւ դերասան Վլադիմիր Կոստանյանը:
ArmAr.am












