Ռոբերտ Սիմոնսը կայցելի Երևան
Նոյեմբեր 4, 2009թ. 11:05
Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը նոյեմբերի 5-6-ը կայցելի Երեւան:
Ռոբերտ Սիմոնսը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանի հետ:
ArmAr.am












