Ռուսները տոնում են իրենց ազգային տոնը
Այսօր Ռուսաստանում տոնում են Ազգային միասնության տոնը: Այն հռչակվել է ի հիշատակ 1612 թվականի իրադարձությունների, երբ Կոզմա Մինինի և Դմիտրի Պոժարսկու առաջնորդությամբ ռուս ժողովուրդը ազատագրեց Մոսկվան լեհ զավթիչներից: Նոյեմբերի 4-ը որպես Ազգային միասնության տոն առաջին անգամ նշվել և ոչ աշխատանքային օր է հռչակվել 2005 թվականին:
Տոնի առիթով Ռուսաստանի մայրաքաղաքում, ինչպես նաև այլ քաղաքներում, տեղի կունենան բազմաթիվ միջոցառումներ, այդ թվում` երթեր: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, այսօր, ի թիվս այլ տոնախմբությունների, ավանդական «Ռուսական քայլերթով» փողոց դուրս կգան նաև ազգայնական ուժերի ներկայացուցիչները` «Ապօրինի ներգաղթի դեմ շարժումը» և «Սլավոնական Միությունը»:
Աղբյուրի հաղորդմամբ, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը կայցելի Սուզդալ, որտեղ տեղի կունենա Դմիտրի Պոժարսկուն նվիրված հուշարձան-ժամատան բացումը:
Armar.am












