Գլխավոր » Լրահոս

Բարաք Օբամա. «Մենք ճանաչում ենք Իրանի` խաղաղ ատոմ ունենալու իրավունքը»

Նոյեմբեր 4, 2009թ. 11:00

Barak-Obama1ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է Իրանի հետ երկխոսությունների և հարաբերություններ կհաստատի այդ մերձավորարևելյան հանրապետության հետ` փոխադարձ հարգանքի հիման վրա:

«Ես ուզում եմ հասկացնել, որ ԱՄՆն չի ցանկանում հետագայում էլ շարունակել առաջնորդվել անցյալի չափանիշներով և ցանկանում է Իրանի հետ հարաբերություններ կառուցել` փոխադարձ հարգանքի և շահերի հիման վրա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը:

«Մենք չենք խառնվում Իրանի ներքին գործերին: Եվ մենք քննադատել ենք Իրանի հանդեպ կատարված ահաբեկչությունը: Մենք ճանաչում ենք Իրանի` խաղաղ ատոմ ունենալու իրավունքը», – ընդգծել է ԱՄՆ նախագահը:

Վերջում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նշել է, որ «ամերիկյան ժողովուրդը խոր հարգանք է տածում Իրանի նկատմամբ, նրա ժողովրդի և հարուստ պատմության հանդեպ»:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն