Գլխավոր » Լրահոս

Ադրբեջանական բանակում օրեցօր աճում է սպանությունների թիվը

Նոյեմբեր 4, 2009թ. 13:00

Ադրբեջանի բանակում գնալով առավել մեծ թիվ են կազմում զինծառայողների մահվան դեպքերը:

Միայն հոկտեմբեր ամսին  զոհվել է 3 զինծառայող: Բանն այն է, որ ամեն ինչ արվում է կատարված սպանությունները ծածկադմբոց անելու համար:

Սումգայիթի զորամասի զինվոր Տեյմուր Միրզալիի մահվան առնչությամբ սկզբում հաղորդվեց, թե նա ինքնասպանություն է գործել` կախվել է: Բայց մարմնի վրա հայտնաբերված հետքերն ապացուցում էին, որ նա մահացել է  դաժան խոշտանգումների արդյունքում:

Հուսարի զորամասի զինվորներից մեկը`  Ֆաիգ Մահմուդովը, մահացել է գլխի հատվածում առաջացած խորը վերքից: Ծածկադմբոց արվեցին և նրա մահվան հանգամանքները. հայտարարվեց, թե իբր Մահմուդովն ինքն է իրեն վնասել`  հրազենի հետ «անզգույշ վարվելով»:

Իսկ Շեքիի զորամասի  մեկ այլ զինվոր` Ռահիբ Տագիևը, «պատահաբար» ժայռից գահավիժել է ներքև:

Սակայն նմանատիպ փաստերը ռազմական փորձագետներին թույլ են տալիս եզրակացնել, որ այդ ամենը հետևանք է Ադրբեջանի բանակում տիրող անբարո մթնոլորտի և   ոչ կանոնադրային հարաբերությունների. «Ահա թե ինչու են ավելացել ինքնասպանությունների և դժբախտ պատահարների թիվն ադրբեջանական բանակում», – եզրակացնում են նրանք:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն