Հանուն խաղաղության և կայունության ամրապնդման
Կրեմլի մամլո ծառայությունից հայտնում են, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն հայոց Կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին երկրորդի պաշտոնավարման 10-ամյակի առթիվ. «Ռուսաստանում մեծ հարգանք են տածում հնագույն Հայոց եկեղեցու նկատմամբ, որը հարյուրամյակների ընթացքում պահպանել է քրիստոնեական հավատքը: Բարձր ենք գնահատում Ռուսական ուղղափառ և Հայ Առաքելական եկեղեցիների միջև ձևավորված բարի հարաբերությունները: Դրանք մշտապես ունեցել են և կունենան իրենց հատուկ դերը` մեր երկրների միջև ընկերության և վստահության ամրապնդման գործում: Վստահ եմ, որ Ձեր ջանքերը ԱՊՀ երկրների միջկրոնական խորհրդի շրջանակներում, որտեղ մեծ դերակատարում ունի Հայ Առաքելական եկեղեցին, կնպաստի խաղաղության և կայունության ամրապնդմանը Հարավային Կովկասում»:
ArmAr.am












