Վերանորոգվել է Ասկերանի շրջանի Խնապատ համայնքի մանկապարտեզը
Վերջերս «Սեդրիկ Մարտեն» հիմնադրամի ֆինանսավորմամբ վերանորոգվել է Ասկերանի շրջանի Խնապատ համայնքի մանկապարտեզը: Նախաձեռնության հեղինակները շվեյցարացի Դանիել և Ժակ Մարտեն ամուսիններն են: Վերանորոգված մանկապարտեզի բացման օրը նրանք Խնապատի պատվավոր հյուրերն էին: Բացման արարողությանը ներկա էր վարչապետ Արա Հարությունյանը` բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ:
Նոր շունչ ստացած մանկապարտեզն այժմ իր փոքրիկներին ընդունելու է բարեկարգ ու հարմարավետ շենքում: Ի պատիվ իրենց ֆրանսիացի բարերարների` խնապատցի փոքրիկները ֆրանսերեն բեմադրություն ներկայացրին: Ժան և Դանիել Մարտեն ամուսինները նման ընդունելությունից անչափ գոհ էին ու ոգևորված. խոստովանում են` սիրում են Արցախն ու հավատում այս փոքրիկ անկյունի լավ ապագային:
Ի դեպ, նախորդ տարի «Սեդրիկ Մարտեն» հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվել է գյուղի ջրագծերի վերանորոգումը: Եվ պատահական չէ, որ բարերար ամուսիններին Խնապատի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհվել:
ArmAr.am












