Ստամբուլի հայկական համայնքի երկու երգչախումբ կմասնակցեն միջազգային փառատոնին
Նոյեմբեր 4, 2009թ. 15:12
Այսօր` նոյեմբերի 4-ին, Ստամբուլում կմեկնարկի «Երգչախմբային օրեր» միջազգային փառատոնը, որին կմասնակցեն 16 երգչախումբ Իսպանիայից, Իտալիայից, Գերմանիայից, Հունաստանից, Ֆինլանդիայից և Թուրքիայից: Միջոցառմանը կմասնակցեն նաև Ստամբուլի հայկական համայնքի երկու երգչախումբ` Ֆերիգյուղի «Սուրբ Վարդանանց»-ը և Սամաթիո «Սահակյանը»:
Ինչպես տեղեկացնում են կազմակերպիչները, մասնակից երգչախմբերի մեծամասնությունը բազմաձայն խմբեր են, որոնց երգացանկում ընդգրկված են երաժշտական տարբեր ոճերի ստեղծագործություններ:
Փառատոնն ավարտվելու է նոյեմբերի 8-ին: Միջոցառման ընթացքում ընդհանուր առմամբ տեղի կունենա 12 համերգ:
ArmAr.am












