Գլխավոր » Լրահոս

Սոցիալական ոլորտը բյուջեի գերակայությունն է

Նոյեմբեր 4, 2009թ. 16:50

ՀՀ Ազգային ժողովում շարունակվում են 2010թ. բյուջեի քննարկումները։

ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանից տեղեկացանք, որ 2010թ. բյուջեով սոցիալական ոլորտին հատկացվել է 242 մլրդ դրամ, որը կազմում է համախառն ներքին արդյունքի 7,5 %-ը։ «Բյուջեում չկա այլ ոլորտ, որի համախառն ներքին արդյունքը 7,5% կազմի։ Սոցիալական ոլորտը մեր բյուջեի համար գերակայություն է»,- շեշտեց փոխնախարարը։

Ընտանեկան նպաստների համար հատկացվել է 31 մլրդ դրամ։ 2010 թվականին 2009-ի համեմատությամբ նպաստառու ընտանիքների թիվը կավելանա 4 հազարով և կկազմի 110 հազար ընտանիք։ Յուրաքանչյուր ընտանիքին հասնող ընտանեկան նպաստի միջին չափը կկազմի 23 հազար դրամ։

Կպահպանվեն նաև նորածիններին տրվող նպաստների չափերը. երեք և ավելի երեխա ունենալու դեպքում միանվագ հատկացումները կկազմեն 430 հազար դրամ։  Նպաստառու ընտանիքներում ծնված երեխայի համար,՝ սկսած առաջին երեխայից,՝ 50 հազար դրամ։

Պահպանվել է նաև միջին կենսաթոշակի ցուցանիշը, որը 23 հազար դրամ է։

Առանց ստաժի հիմնական կենսաթոշակի չափը ևս, ինչպես 2009թ., կմնա 8 հազար դրամի սահմանագծում։


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն