Գլխավոր » Լրահոս

Բենեդիկտ ԺԶ պապը շնորհավորել է Գարեգին 2-ին

Նոյեմբեր 4, 2009թ. 16:30

Գարեգին Բ Կաթողիկոսի գահակալության տասնամյակի առիթով Նորին Սրբությանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Սրբազան Քահանայապետ Բենեդիկտ ԺԶ Պապը:

Ուղերձում ասվում է. «Փառք ենք տալիս Աստծուն այն օրհնության համար, որ Նա տվել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն` Ձերդ Սրբության ծառայության միջոցով: Մեզ հայտնի է նաև Ձեր անձնական նվիրումը Հայ Առաքելական և Կաթոլիկ Եկեղեցիների միջև երկխոսության, համագործակցության և բարեկամության հանդեպ… Աղոթում ենք, որ մեր միջև հաստատված բարի հարաբերությունները շարունակեն աճել գալիք տարիներին:

Անցած դարավերջում Հայոց Եկեղեցին վերագտավ անկախությունը, ինչը ուրախություն պատճառեց համայն աշխարհի քրիստոնյաներին: Եկեղեցական կյանքը վերակառուցելու հսկայական աշխատանքը ընկավ Ձեր ուսերին: Նման կարճ ժամանակահատվածում ձեռքբերվածն իրապես նշանակալի է. նոր նախաձեռնություններ երիտասարդների քրիստոնեական դաստիարակության, եկեղեցականների պատրաստության, նոր համայնքների հաստատման, նոր եկեղեցիների և համայնքային կենտրոնների կառուցման, ինչպես նաև ազգի հասարակական և մշակութային կյանքում քրիստոնեական արժեքների հաստատման ուղղությամբ»:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն