Նոր նշանակումներ կառավարությունում
Նոյեմբեր 4, 2009թ. 16:01
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Ջեմմա Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ։
Վարչապետի այլ որոշումներով Հովհաննես Հովհաննիսյանն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից, իսկ Կարեն Դավթյանը նշանակվել է կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ։












