Գլխավոր » Լրահոս

Մարտական գործողություններ` տեղեկատվական դաշտում

Նոյեմբեր 4, 2009թ. 14:30

Հասարակայնության հետ կապերի ասոցիացիայի  փոխնախագահ Արման Սաղաթելյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ մեր կողմից կիրառվող  տեղեկատվական քաղաքականությունը ոչ մի կապ չունի մեր դեմ ուղղված տեղեկատվական պատերազմների հետ. «Մենք անում ենք այն, ինչ, միևնույն է, անելու էինք` անկախ նրանից` կլինեն նման հարձակումներ, թե ոչ»:

Փորձագետը կարծում է, որ լուրջ տեղեկատվական պատերազմների մասին խոսելու համար դեռ վաղ է` չնայած վտանգն, այնուամենայնիվ, առկա է. «Չենք կարող խոսել տեղեկատվական դաշտում լուրջ, ծավալուն մարտական գործողությունների մասին: Կան ինչ-որ դիրքեր, որոնցից հետ ու առաջ են շարժվում, և այդ դիրքերից փոխհրաձգություն է լինում: Առայժմ չկա այն գիտակցումը, որ սա լուրջ հակամարտության ոլորտ է: Ներկայումս դա դիտարկվում է որպես ընդհանուր հակամարտությանն ուղեկցող գործընթաց»:

Իսկ այն հարցին, թե ինչպես հասկանալ տեղեկատվական պատերազմում հայկական կողմի պասիվությունը, Արման Սաղաթելյանը պատասխանեց. «Մենք ակնհայտ պասիվ չենք և միանշանակ չէ, որ լռությունը վատ է. լինում է նաև, որ լավ է»:

Փորձագետը տեղեկատվական դաշտում հայկական գործոնը ամենևին չի թերագնահատում, մանավանդ որ հայերս ասպարեզում հավասար պայքար մղելու և առավելության հասնելու բոլոր  հնարավորություններն ունենք:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն